Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը:
Պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, որպես համալսարանի ռեկտոր, իր պաշտոնական առաջին հանդիպումը հենց Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ է ունեցել:
Այդ և հետագա մյուս հանդիպումների ընթացքում նրանք հնդիկ ուսանողների կրթական հարցերին, երկու ժողովուրդների մշակութային կապերին վերաբերող բազմաթիվ քննարկումներ են ունեցել:
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ապրիլի 17-ին նա եկել էր հրաժեշտ տալու ԵՊԲՀ-ի ռեկտորին:
«Բավական արագ անցավ իմ պաշտոնավարման երեք տարին: Դա նշանակում է, որ Երևանում հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք է կատարվել: Պետական բազմաթիվ կառույցների հետ են հարաբերություններ ստեղծվել ու զարգացել: Սակայն իմ սրտում հատուկ տեղ ունի պետական բժշկական համալսարանը, որտեղ այսօր իմ հայրենիքից 500 ուսանող է սովորում: Այս հանգամանքը մեր հարաբերությունները յուրահատուկ է դարձրել»,-ասաց դեսպանը:
Նա` ինչպես Դերենիկ Դումայանին, այնպես էլ բուհի անձնակազմին իր երախտիքը հայտնեց հնդիկ ուսանողների հանդեպ ջերմ վերաբերմունքի, նրանց հոգսերով ապրելու համար:
«Վստահ եմ, որ իմ հայրենակիցներն, ավարտելով այս բուհը, ոչ միայն լավ մասնագետներ, այլև լավ մարդիկ կդառնան: Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի բարեկամն ու ընկերը և պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում աջակից լինել բժշկական կրթության հետ առնչվող ցանկացած հարցի: Կսատարեմ իմ հայրենիքում Երևանի պետական բժշկական համալսարանի մասին ձևավորված բարի համբավը բարձր պահելուն»,-հավելեց Աչալ Կումար Մալհոտրան:
ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ևս կարևորեց անցած մեկ տարում Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը:
ՙ«Հուսով եմ, որ այս ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ հարաբերությունները, հնդիկ ուսանողների կրթական խնդիրներին համակողմանի և հեռանկարային մոտեցումները կշարունակվեն: Այդ ուղղությամբ մենք միասին կարողացանք կարևոր շատ խնդիրների լուծումներ գտնել: Այս ամենը նաև բարեկամական ջերմ հարաբերությունների հիմք դարձավ: Վստահ եմ, որ մենք ապագայում ևս լավ բարեկամներ կմնանք»,-ասաց Դերենիկ Դումանյանը:
Հանդիպմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն